ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պնդում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Հարցին՝ իսկ խոսքի համար կալանավորված մարդիկ կա՞ն՝ նա արձագանքեց. «Բռնության կոչերի համար, այո՛, կան կալանավորված մարդիկ»։
Երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե «մեր ձևով»-ի ի՞նչն է բռնություն, նա ասաց, թե չի մեկնաբանում։
«Դրա համար կան հստակ մարմիններ, դատական համակարգ, որոնք կտան հարցի պատասխանը, միգուցե, դատարանը համարի, որ ոչ, ու դրա հետ պետք է հաշվի նստել»,- ասաց Հայրապետյանը։
Հարցին՝ երբ ասվել է, որ «մեր ձևով կմիջամտենք», ինքն ի՞նչ է տեսել դրա տակ՝ ՔՊ-ականը պատասխանեց, թե շատ կոնկրետ ենթատեքստեր։
«Բայց, նորից եմ ասում, եթե դատարանը կհամարի, որ այն, ինչ ես տեսել եմ, սխալ է, պետք է հաշվի նստել դրա հետ, թեև, անկեղծ ասած, չեմ կարծում»,- հավելեց նա։




