Հայաստանում փաստացի քրեականացվել է հակաիշխանական խոսքը. Քրիստինե Վարդայան

Հայաստանում փաստացի քրեականացվել է հակաիշխանական խոսքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդայանը։

«Բոլորին՝ ում շատ նուրբ հոգին վիրավորվել է Ռուբեն Հակոբյանի, այլ ընդդիմադիրների արտահայտություններից ու այդ պատճառաբանությամբ նրանք արդարացնում են Փաշինյանի բռնապետական վարքագիծը, առաջարկում եմ հետևել Ալեքսանդր Սիրունյանի, Ռոման Բաղդասարյանի, իշխանական մյուս քարոզիչների էջերին ու հրապարակային խոսքին։

Ու քանի դուք չեք դատապարտում ընդդիմադիրներին վառելու, ընդդիմադիր կուսակցությունը փակելու, Վեհափառին հանել-շպրտելու կոչերը, խնդրում եմ, զերծ մնացեք գոնե ձեր երկերեսանիության ակնառու ցուցադրություններից»,-գրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։