Հայաստանում մենինգոկոկային վարակից մարդ է մաhացել

Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Կենտրոնը հիշեցնում է` մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց։ Հիվանդության ախտանշանները` բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում, սրտխառնոց, փսխում, մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում) և այլն։ Մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ կա` պատվաստում և ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա։
Հիվանդության ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։