Հայաստանում խաղաղություն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ցանկանում եմ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ շարժվենք առաջ»,- նշեց նա։
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ այս հարցի շուրջ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, պատկան մարմինները մտահոգությունները փարատելու համար աշխատում են։
«Հայաստանում առկա է խաղաղություն, այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք»,- հավելեց նա։





