Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «24 տարի առաջ մահացածին արտաշիրումում եք կատարում, 5 տարի առաջ 5 հազար զոհվածների սպանվելու պատճառների մասին զեկույցը՝ նետում արխիվ: Հայաստանում արդարադատություն չի եղել ու չկա, նախկինում եղել են ինչ-որ կարմիր գծեր, հիմա՝ ոչ։ 2021թ․ սեպտեմբերի 25-ին «Պապլավոկ» սրճարանում Շառլ Ազնավուրի հետ նստած Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» ասելուց հետո սրճարանի զուգարանում սպանված ջավախահայ Պողոս Պողոսյանի գործով նոր քննություն է կատարվում, ցուցմունք է տալիս վկա Նյուտոնը, նաև դիակի արտաշիրիմում է կատարվելու։ Ճիշտ է արվում, սպանությունը, թեկուզ 24 տարի անց պետք է ամբողջությամբ բացահայտվի, այդ ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները կամ անգործությունը պետք է բացահայտվեն։ 2020 թվականի պատերազմում զոհվեցին 5 հազար ջահել տղաներ, հազարավորները հաշմանդամ դարձան, հարյուրավորներն անհետ կորան, տասնյակները գերի են, Բաքվում դատվում։ Նրանց զոհվելու պատճառները, պատերազմում մեր պարտության պատճառները քննած ԱԺ մշտական հանձնաժողովի տարիներով պատրաստած զեկույցը, կամ դրա ոչ գաղտնի մասը առանց խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրնելու, քննարկելու, նետել են արխիվ։ ՔՊ-ական իշխանությանը արդարություն պետք չի, իրենց պետք են ուրիշ մեղավորներ և դրանց հետ կապված շոուներ»: