Հայաստանում Արարատ սար չկա. Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ Հայաստանի քաղաքացիները ոչ թե փախնում են Հայաստանից, այլ՝ վերադառնում են, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ հենց այս կետին է հասցրել Հայաստանը։

«Հասցրել ենք այն վիճակի, որ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով, հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանն, ի վերջո, վայելում է խաղաղությունն ու անկախությունը»,- ասաց նա։

Հարցին՝ Արարա՞տ, թե՞ Արագած՝ նա ասաց, թե այդ հարցը հետևյալի մասին է՝ «պետությո՞ւն, թե՞ չպետություն»։

«Պետությունն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք ու ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ, դա Արարատ խոշորացված համայնքն է ու Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանում չկա, եթե չեք նկատել՝ վկայում է մի բանի մասին, որ պետություն ու չպետություն հասկացությունների միջև դեռ մինչև վերջերս սահմանազատում չի եղել, ինչը մենք իրականացրել ենք, որովհետև մենք պետություն ենք»,- ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։