Search
Close this search box.

«Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով»․ Ալեքսանդր Պանկին

Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի. այժմ առկա է 2024 թվականի պարտքը, որը վճարելու ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։ Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարել է ներդրումը կատարել կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին: Դեկտեմբերի 4-ին Փաշինյանն ասաց, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով ավելի դժվար է դառնում, եթե չասենք՝ անհնար:

«Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը։ Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ», — զգուշացրել է Պանկինը։
Դիվանագետը նշել է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը պարտք ունի 2024 թվականի համար։

Նրա խոսքով` իրականում դա ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել։
«Դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել»,–ասել է նա։