Հայաստանն ու Ադրբեջանը այժմ ջանքեր են գործադրում հարաբերությունները լիովին կարգավորելու համար. Միրզոյան

Հայաստանը խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ, այժմ երկու երկրները փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար, «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» պանելային քննարկմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արաարատ Միրզոյանը։

«Կառավարության ջանքերին՝ ուղղված պաշտոնական պայմանագրերի ստորագրմանը և կոնկրետ լուծումների մշակմանը, զուգահեռ առկա է նաև հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն։ Մենք հասկանում և ընդունում ենք կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում՝ լիովին հարգելով նրանց զգացմունքներնը, մենք նաև պետք է ընդգծենք, որ երբ խոսքը վերաբերում է հասարակությունների, ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդող դերը չի կարող թերագնահատել: Այդ փաստն ակնհայտ է և առանցքային նշանակություն ունի: Հենց այս պատճառով է, որ այս թեման մեր երկրի համար առանձնահատուկ կարևորություն ունի»,- նշել է նա։

Միրզոյանը հույս ունի, որ մեր հասարակության կանայք կգտնեն ուժ՝ հաղթահարելու հակամարտության պատճառած տառապանքները, սիրելիների կորուստը, տեղահանության հոգեբանական տրավմաները։

«Ավելին, կստանձնեն ապագա տառապանքները կանխելու և հաշտեցման գործընթացն առաջ մղելու կարևոր պատասխանատվությունը»,- ընդգծել է ԱԳ նախարարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։