Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին

Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Դրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք։ Միևնույն ժամանակ, մենք և Բաքվի, և Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։