Search
Close this search box.

Հայաստանն Իրանին է փոխանցել 5 իրանցի բшնտшրկյալի

Հայաստանում բանտարկված Իրանի հինգ քաղաքացիներ ազատ են արձակվել կալանքից և փոխանցվել Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին գրում է IRNA–ն՝ հավելելով, որ այսպիսով նշանավորվում է հարևան երկրից իրանցի բանտարկյալների 15-րդ հայրենադարձությունը։

Արդարադատության դեպարտամենտի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներն ազատ են արձակվել երկու երկրների միջև դատապարտված անձանց տեղափոխման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Հայաստանի կառավարության աջակցությամբ և Հայաստանում Իրանի դեսպանատան համակարգմամբ չորեքշաբթի կեսօրին Երևանի օդանավակայանում պաշտոնապես հանձնվել են հինգ բանտարկյալները։

Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որն Իրան է վերադարձվել վերջին մեկ տարում։