Հայաստանն ԱՄՆ-ից կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենա. դրանք կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից

Հայաստանն ԱՄՆ-ից որպես նվիրատվություն կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենա:Նվիրատվությունն ընդունելու հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Դրանք ամրացվելու են Ազգային անվտանգության ծառայությանը։

Դրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace մակնիշի մեքենաներ են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։ Ըստ որոշման հիմնավորման՝ մեքենաները կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։