Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ ու համազգային հպարտություն պարգևող. Գագիկ Ծառուկյան

Րոպեներ առաջ Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկու ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, լավագույնը ճանաչվեցին: Գարիկը՝ ոսկե, իսկ Սիմոնը արծաթե մեդալակիր են: Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր մարզիկներին տպավորիչ հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին՝ կատարած ահռելի աշխատանքի համար։ Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ, անվերապահ ու համազգային հպարտություն պարգևող»,- գրել է ՀԱՕԿ նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները` Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) և Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան), Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են: Մոլդովայում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։