Չեղարկվել են Հալեպից և Շարմ էլ Շեյխից դեպի Երևան այսօր կայանալիք չվերթները։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջը։
«Զվարթնոց» օդանավակայանից ստացած տեղեկության համաձայն, չեղարկվել են նաև հակառակ ուղղություններով՝ Երևան–Հալեպ, Երևան–Շարմ Էլ Շեյխ այսօր կայանալիք չվերթները։
Հիշեցնենք, որ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։




