Հայաստանի խորհրդարանն առաջարկել է սահմանափակումներ մտցնել բնակչության կողմից շաքարի օգտագործման վրա

ՀՀ Ազգային ժողովի նիստում կառավարության ժամի շրջանակներում առաջարկ է հնչել բնակչության կողմից շաքարի սպառման սահմանափակումներ մտցնելու մասին:

Պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանը առաջարկել է սննդամթերքի ոլորտում բարեփոխումներ մշակել և ներդնել՝ բնակչության կողմից շաքարի սպառումը նվազեցնելու նպատակով՝ պատճառաբանելով դա բժշկական և տնտեսական ցուցանիշներով։ Սուքիասյանը հիշեցրել է, որ զարգացած երկրներում կան սահմանափակումներ, իսկ Հայաստանում կան բազմաթիվ ընկույզներ, մրգեր և հատապտուղներ, որոնք կարող են փոխարինել շաքարը, որը ծխախոտից ոչ պակաս վնասակար է։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով հարցին, հայտարարել է, որ թեման շատ կարևոր է և նախկինում արդեն քննարկվել է։ «Բայց միանգամից մի շարք հարցեր են առաջանում՝ կապված փոխարինիչների օգտագործման հետ և այն առումով, թե որքանով են վնասակար հենց այդ փոխարինիչները», — նկատել է փոխվարչապետը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։