Հայաստանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում Մոսկվայի և Երևանի շահերը համընկնում են. Օվերչուկ

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում Մոսկվայի և Երևանի շահերը համընկնում են,ТАСС -ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մոսկվայի համար Մեղրիի երթուղին տրանսպորտային կապը ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետության՝ Հայաստանի հետ բարելավելու, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի շուկաների հասանելիությունը բարելավելու հնարավորություն է։ Թեհրանի համար այն մրցակցային երթուղի է և սպառնալիք է ԱՄՆ-ի կողմից։ Անկարայի համար այն ամենահարմար մուտքն է դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիայի երկրներ։

Երևանի համար Մեղրիի հատվածը երկիրն ապաշրջափակելու, իր աշխարհագրական դիրքի առավելությունները իրացնելու և տնտեսական զարգացմանը լրացուցիչ խթան հաղորդելու հնարավորություն է։ Այդ հարցում մեր և Հայաստանի շահերը համընկնում են»,- ընդգծել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։