Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Sputnik Արմենիան տեղեկությունը փորձել ճշտել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը, սակայն պետական կառույցները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին լուրը։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրեցին, որ սահմանախախտ ադրբեջանցի հովիվը հարբած է եղել։
ԱԱԾ–ն այսօր հաղորդագրություն տարածեց, նշելով, որ հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի։ Հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ ադրբեջանցին սահմանը հատել է 3 օր առաջ։





