Հայաստանի պետական պարտքն աճել է

Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Պետական պարտքը 2025թ առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով»,- նշեց նա:

Դրամային արտահայտությամբ՝ կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2.2 տոկոսով:

Նախարարի խոսքով՝ նոմինալ առումով պետական պարտքը դրամով կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար:

Ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։