Հայաստանի պահանջներից մեկը չի ներառվել Ադրբեջանի հետ համաձայնագրի վերջնական տեքստում. Թոմաս դե Վաալ

Խաղաղության պայմանագիր ստորագրելու գլխավոր խոչընդոտը Ալիևի կողմից առաջ քաշված նախնական պայմանն է․ Հայաստանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Նրան դուր չի գալիս, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ փաստաթղթի հենց սկզբում խոսվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։ Այս մասին գրում է BBC-ն։

Այս նախապայմանը նշանակում է, որ խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի։ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է հանրաքվե, որը դժվար թե կայանա մինչև 2026 թվականի կեսերը, իսկ դրա ելքը հնարավոր չէ կանխատեսել։

Կան այլ խնդիրներ, որոնք համաձայնեցված տեքստը չի լուծում։

«Արդյո՞ք այս փաստաթուղթն ունի միջազգային երաշխավոր։ Եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը, ի՞նչ կլինի հետո։ Արդյո՞ք գործը կուղղվի ՄԱԿ։ Կա՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն ամրագրում է այս ամենը», — հարցնում է Քարնեգիի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։

Հայաստանը պահանջել է ներառել վեճերի լուծման միջազգային մեխանիզմ, սակայն այդ կետը չի ներառվել փաստաթղթի վերջնական տեքստում, ավելացրել է դե Վաալը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։