Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի որոշ դատավորներ իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ։
Հայաստանն աշխարհում դարձավ առաջին երկիրը, որի դատարանը որոշեց կարգալույծ եղած երեք հոգևորականի վերականգնել իրենց պաշտոնին։ Ըստ դատարանի՝ քահանայությունը ոչ թե շնորհ է կամ կոչում, այլ աշխատանք։
Դատարանը խախտեց ՀՀ Սահմանադությունը և միջամտելով Եկեղեցու ներքին կյանքին՝ ապօրինաբար իր վրա վերցրեց Հայոց Եկեղեցու բարձրագուն իշխանության գործառույթը։
Փաստորեն որոշ դատավորներ իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ։
Ո՛չ Աստծուց են վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում։
«Եկեղեցին բարենորոգելու» հակաեկեղեցական շարժման նոր վտանգավոր կանոնակարգով կարգազուրկ նախկին հոգևորականները կարող են իշխանությունների առջև ապաշխարել և դատարանով վերականգնվել քահանայագործության։
Սա Աստվածմերժություն է։
Դատավորների անընդունելի և հակաօրինական որոշումները հղի են աղետալի հետևանքներով և նպաստում են Եկեղեցու պառակտման
ամոթալի գործընթացին։
«Վայ՜ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կգնան խավար ճանապարհով» (Առակներ 2:13):
Ապաշխարության ճանապարհով երանի դարձի գան բոլոր մոլորյալները։
Աստծո սերն ու Սուրբ Հոգու շնորհները թո՛ղ առաջնորդեն մեր ազգին։
ՀԳ. Ձեռնադրության շնորհը Առաքյալներից, անխախտ կերպով , հաջորդաբար փոխանցվել է 132-րդ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հետևաբար միայն Կաթողիկոսը Սուրբ Հոգուց իրեն տրված եկեղեցական բարձրագույն իշխանությամբ կարող է և՛ ձեռնադրել, և՛ կարգալույծ անել, ինչպես նաև վերականգնել քահանայագործության»։




