Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը խստորեն դատապարտել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու փաստը և կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ անմիջապես դադարեցնել դրանք։
«Ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևին նախնական կալանքից ազատ արձակելու փաստը, սակայն խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար »,- նշել է Մերի Լոուլորը։
Հիշեցնենք՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման էին ենթարկել հոկտեմբերի 16-ին՝ հենց դատարանից, կալանավորել՝ հաջորդ օրը։ Պատճառը նրա ֆեյսբուքյան գրառումն է, որում կոշտ քննադատություն կար։
Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է երեկ։




