Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ ընդունեց Ֆարերյան կղզիների թիմին եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։
Ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի խախտումից հետո 33-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆարերյան «Տորսհավնի» 33-ամյա պաշտպան Վիլյորմուր Դավիդսենը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականը մեծ առավելություն ուներ, 9 հարված կատարեց մրցակցի դարպասին, սակայն 9 սեյվ կատարեց «Տորսհավնի» 32-ամյա դարպասապահ Տեյտուր Գեստսոնը։
Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։
Ազգերի լիգա, 5-րդ տուր
Հայաստան — Ֆարերյան կղզիներ՝ 0:1