Հայաստանի հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում որեւէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է Հայաստանի հանրապետության տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի

Ապշել կարելի է, թե ինչպես է փորձ արվում զանազան տաղավարներում հիմնավորել Հայաստանի տարածքով անցնող ճամապարհին առնչվող որեւէ պետական գործառույթի «արտապատվիրակման» որեւէ տարբերակ:

Իսկ հարցն այստեղ բացարձակապես լոկ այն չէ, որ այդպիսով օտարվում է Հայաստանի ինքնիշխան պետական գործառույթի որեւէ աստիճան, հետեւաբար՝ ինքնիշխանության որեւէ աստիճան:

Հայաստանի հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում որեւէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է Հայաստանի հանրապետության տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի:

Դա մի կնիք է, որ դրվելու է Հայաստանի այդ տարածքի վրա եւ այն ոչ միայն չի վերանալու երբեւէ, այլ ըստ էության ժամանակի ընթացքում խորանալու է անխուսափելիորեն:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։