Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան

Արտաքին կենտրոնների շրջանում կոնսենսուս չկա Նիկոլ Փաշինյանի թեկնածության շուրջ, այսքան ժամանակ միայն Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանն է ասել, որ շատ կուզենար, որ Փաշինյանը շարունակեր իր գործունեությունը։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Փաստորեն, Փաշինյանի գործունեությունը համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության շահերին»,–ասաց նա։

Անդրադառնալով իշխանության պնդումներին, որ Սամվել Կարապետյանի ակնկալիքն այս ընտրություններում այն է, որ ձայներ ստանա և Ռոբերտ Քոչարյանին դարձնի վարչապետ, քանի որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, Նարեկ Կարապետյանն ասաց. «Պատկերացրեք, ութ ամիս իրենք աշխատել են Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ վատ բան գտնեն, որևէ բան չեն գտել և այս հայտարարությունը այն ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված ինչ-որ բան գտնեն, ուստի նրան պետք է կապեն այն մարդկանց հետ, ում նկատմամբ հասարակության մի մասը ունի հակասական վերաբերմունք։

Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, պետք է լինի նոր մարդ, մենք պետք է նոր ղեկավար բերենք Հայաստան, տնտեսական ղեկավար, որը լուծի աղքատության հարցը։ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Եթե ՔՊ–ի շատ պատգամավորներ որոշեն աջակցել Սամվել Կարապետյանին, որ նա լինի, մենք նման աջակցությունը չենք բացառում»։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ասում են՝ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդ, և այդ ուժեղ առաջնորդը ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանն ասաց. «Ընդդիմությունը միատարր չէ, մենք, քանի որ նոր ուժ ենք, մենք ունենք լրիվ ուրիշ պատկերացում Հայաստանի ապագայի հետ կապված։ Մյուս ընդդիմադիրները ունեին պատկերացում, որը մինչև հիմա իրացրել են, լավ են իրացրել, վատ են իրացրել, թող մեր հանրությունը որոշի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։