Անցած շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:
Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ կողմերը քննարկել են սահմանի առանձին հատվածների սահմանազատման, ականազերծման, անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման հարցերը, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման ժամկետները։