Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգը Պապոյան. Գեղամ Մանուկյան

Իրականում Հայաստանի բոլոր ճանապարհները պետք է բացվեն և 30 տարի Հայաստանը պայքարել է ապաշրջափակման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

«Հիմա որ ասում են՝ Ադրբեջանով ցորեն է գալիս, ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993–ին, Քարվաճառից հետո Թուրքիան փակի սահմանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգը Պապոյանը։ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո, ղազախների սիրույն ասում է՝ ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյանը կրկում է Ալիևին։ Լավ, ինչո՞ւ չպետք է այդ մասին հենց Հայաստանից իմանային։

Այստեղ մի կարևոր բան կա. առաջին պահից տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, մտնի Իջևան։ Չէ, գալու է, հասնելու է Վրաստան, Վրաստանով մտնելու է Հայաստան։

Էդ որ ասում եք՝ դիվերսիֆիկացիա, դիվերսիֆիկացիայով ցորեն կարող էինք բերել Ուկրաինայից, Ռուսաստանից, էստեղից, էնտեղից, ու էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանից էլ Հայաստան։

Արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանն օգտագործում է։ Է հետո՞…

1993 թվականին Թուրքիան էլ փակեց»,– ասաց նա։

Անդրադառնալով ՀՅԴ–ին վերագրվող «կողմ ըլլալով դեմ կըլլանք» արտահայտությանը, Մանուկյանն ասաց. «Պատրաստ եմ, ինչի վրա պայմանավորվենք, մեկդ եթե հոդաբաշխ, ոչ թե sms ստացած նախադասությամբ, ինձ բացատրի այդ ձևակերպումը երբ է եղել, ոնց է եղել, ում կողմից է եղել, պատրաստ եմ ձեր ցանկացած պահանջ կատարել։ Ոչ մեկդ էլ չգիտեք՝ սենց կլիշե լսել եք ու լսել եք»։

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։