Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը պայմանագիր է ստորագրել «Սթարվինգս Բազել» ակումբի հետ, որը հանդես է գալիս Շվեյցարիայի բարձրագույն առաջնությունում (Swiss Basketball League), այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
«Սթարվինգս Բազել»-ը բազմիցս մասնակցել է Շվեյցարիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլերին, իսկ 2010 թվականին նվաճել է Շվեյցարիայի գավաթը։Մինչ այս տեղափոխությունը Յուրա Մելիքյանը հանդես էր գալիս «Լատվիաս Ունիվերսիտատե» (LU) թիմում, որը մասնակցում է Լատվիա-Էստոնիա միասնական բասկետբոլային լիգային։




