Լոնդոնը Երեւանում պատրաստվում է ինչ որ «արտակարգ պլանավորմա՞ն».Հայաստանի առնչությամբ Լոնդոնի ուշագրավ նշանակաումը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․
Մեծ Բրիտանիան Հայաստանում նշանակում է նոր դեսպան: 2020 թվականից աշխատող Ջոն Գալահերին փոխարինելու է Ալեքսանդրա Քոուլը: Սա հետաքրքիր նշանակում է, երբ դիտարկում ենք նոր դեսպանի դիվանագիտական հետագիծը: Դրանում իհարկե ամենից ուշադրության արժանի դրվագը այն չէ, որ նա նախկինում եղել է Վրաստանում ՄԹ դեսպանի օգնական, իսկ հետո նույն պաշտոնին է եղել նաեւ Կատարում:

Ալեքսանդրա Քոուլի կենսագրության ամենից ուշագրավ դրվագը թերեւս այն է, որ նա մինչեւ Հայաստանում նշանակվելը գլխավորել է ՄԹ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ռեգիոնում արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման բաժինը:

Համաձայնեք, որ սա շատ ուշագրավ եւ բազմիմաստ գործառույթ եւ փորձառություն է, որ ստացել է Ալեքսանդրա Քոուլը մինչ Հայաստանում ՄԹ դեսպան նշանակվելը:

Լոնդոնը Երեւանում պատրաստվում է ինչ որ «արտակարգ պլանավորմա՞ն»:

Իհարկե սա հռետորական հարցադրում է, այլ ոչ թե պնդում կամ եզրակացություն: Հռետորական հարցադրում, որի առիթը իհարկե նորանշանակ դեսպանի դիվանագիտական հետագիծն է:

Դեսպանին անշուշտ մաղթենք հայ-բրիտանական հարաբերության հարցում հաջող ծառայություն, որովհետեւ Բրիտանիան իհարկե միջազգային կարեւոր խաղացողներից է, որի հետ կայուն եւ զարգացող հարաբերության կառուցումը չի կարող չլինել Հայաստանի արտաքին քաղաքական առանցքային ուշադրության առարկա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։