«Հայաստանի անվտանգությունն առաջնահերթություն է, բայց փորձում ենք մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում»․ Սամվել Շահրամանյան

«Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Իհարկե, մենք այսօր հասկանում ենք Հայաստանում տիրող իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, մենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաև ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Փաշինյանն ասում է, Արցախ վերադարձի մասին խոսելը ուղիղ պատերազմ է։ Դուք Արցախ վերադարձ տեսնո՞ւմ եք»։

«Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները և փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»,- հավելել է Շահրամանյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։