Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Հայաստանի անվտանգության երաշխավորը Երևանի Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի ոստիկան Նշանն է:
Մետրոպոլիտենում եմ: Կողքս առերևույթ բոմժ է: Սակայն, ըստ էության, վերջինս այդքան էլ բոմժ չէ: Լավ հեռախոս ունի: Ֆեյսբուքյան էջ ունի: Կարողանում է օգտվել որոնողական համակարգերից և հեռախոսի ծրագրերից: Առաջին հայացքից իրեն «գժի տեղ է» դնում: Սակայն, մյուս կողմից` հեռախոսով արհեստավարժ կերպով նկարում է մետրոյի բաց կայարանները և դրանց միջև ընկած տարածությունը:
«Բոմժը», միգուցե` լրտեսը, իջավ մետրոյի «Բարեկամություն» կայարանում: Մոտեցա նույն կայարանում «կայանված» ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկան Նշանին (ազգանունը հրաժարվեց ասել): Նախ` բացատրեցի, որ մետրոյում բոմժությունն անթույլատրելի է: Բացի դրանից` հիմնավորեցի, որ «բոմժն» այդքան էլ բոմժ չէ, միգուցե` լրտես է: Ոստիկան Նշանին բոմժը և վերջինիս մասին պատմությունը խ…ին չէր: Ոստիկանը հետևում էր Երևանի քաղաքապետարանի «նորացված»տրանսպորտի վճարումներին: Աստված չանի մեկը չվճարի: Ոստիկան Նշանը տեղում է և օրենքի ողջ խստությամբ կպատժի իրավախախտին: Իսկ այն, որ առերևույթ բոմժի տեսքով անձը կարող է Հայաստանի անվտանգությունը վտանգի, ոստիկան Նշանի, ինչպես արդեն ասացի, խ… ին չէ:
Իրավմամբ` ոստիկան նշաններն են մեր անվտանգության երաշխավորները:





