Շատ է խոսվում երաշխավորի մասին, և մեր ընդիմադիր գործընկերները նաև Ազգային ժողովում մեկ-մեկ ասում են՝ ով է ձեր երաշխավորը, Ադրբեջա՞նն է ձեր երաշխավորը, և չեն հասկանում, որ Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։
Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այսինքն իրենք նույնիսկ չեն հասկանում ինչի մասին են խոսում։ Երբ որ աշխարհում ամենուրեք նոր սկսվող, շարունակվող, խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը եկել, հասել են մի հանգրվանի, որը հիմա մենք պետք է ամրապնդենք, որովհետև Ադրբեջանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը շատ ու շատ ուժեր ուզում են ներքաշել առնվազն իրար մեջ պատերազմի գործողություն իրականացնելու։ Դա ակնհայտ է և պարզ է։
Դա այնքան ակնհայտ է, որ ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ մենք դրա մասին պետք է խոսենք»,–ասաց նա։





