Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից․ Գոհար Ղումաշյան

«Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը գրում է․

«3 օր՝ 3 հարց․
«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից։ 100-ավոր ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում են մրցույթին, և դա ուրախացնում է։

Սիրելի ուսանողներ, ստանում եմ ձեր նամակները, և առանձնացրել եմ ևս 3 հաճախ տրվող հարց, որոնց կպատասխանեմ այս ձևաչափով։

1․ՄՈԳ-ի այս տարվա ցուցանիշը հաստատող փաստաթուղթ դեռ չեն տրամադրել, ի՞նչ անել։
Կցել նախորդ կիսամյակի ցուցանիշը մինչ պատրաստ կլինի նոր փաստաթուղթը։

2․Անվճար սովորող ուսանողները կարող են մասնակցել։
Ոչ, մրցույթի նպատակը ուսանողի 1 տարվա ուսման վճարը տրամադրելն է։

3․Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները։
Փետրվարի 1-ից հայտադիմումների ընդունումը դադարեցվելու է։

Մասնագիտական խումբը ուսումնասիրելու է հայտադիմումները, վերլուծելով ՄՈԳ-ը, մոտիվացիոն նամակները և այլ փաստաթղթեր։
Կազմվելու է shortlist յուրաքնաչյուր մարզից ընտրվելու են լավագույն 10 ուսանողները։

Լավագույն 100 ուսանողների ցանկը կհրապարակենք փետրվարի 15-ին, հաղթող ուսանողները կստանան անձնական նամակներ։
Նման մրցույթները շարունակական են լինելու։ Հետևեք իմ և Սարգիս Կարապետյանի էջին, որպեսզի տեղեկացված լինեք»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։