«Խաղաղության պայմաններում բոլորը տարբեր տեղեր կարող են գնալ որպես զբոսաշրջիկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կոմունիկացիաների բացման դեպքում հայաստանցիներ կարող են գնալ, օրինակ, Շուշի։
Փաշինյանն անդրադարձավ նաև փախստականների վերադարձին՝ նշելով․ «Ռազմավարական առումով 90-ականների սկզբից Հայաստանից ու Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգը, այն տրամաբանությամբ, որ կիրառվում է Հայաստանում ու Ադրբեջանում, իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարագի համար։
Այդ արծարծումը բերելու է նոր լարվածության՝ բխող բոլոր հետևանքներով»,- ասաց Փաշինյանը։