«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները` ԱԺ-ում իմփիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմփիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար, Yerkir.am-ին հայտնել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,- հավելել է նա:

Նշենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմփիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։