««Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»․ Սեյրան Օհանյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում շարունակվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը։ Ընդդիմադիր խմբակցությունների անդամները դեմ են արտահայտվում այս նախագծին՝ այն անիրատեսական որակելով։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց․ «Մեր կարծիքով այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված, ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակում է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների։ Այն չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը։ Մենք Եվրոմիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան որ այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ Այսպիսի կտրուկ քայլերը միանշանակ մարտահրավեր են բոլորիս համար։ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս օրինագծի քվեարկությանը»,- ասաց Օհանյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։