«Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը բաժին կհասնի Պետրոս Մեղրյանին։
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը։
Դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն լրագրող Հայկ Խալաթյանն է, ով եւս հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից։ Իսկ արդեն Հայկ Խալաթյանին ցուցակում հաջորդում է Պետրոս Մեղրյանը, ով Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրն է։
«Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Մեղրյանը կվերցնի մանդատը։