«Հայաստան» դաշինքը վաղը կհրապարակի ՀՀ վարչապետի՝ իր թեկնածուի անունը

«Հայաստան» դաշինքը հայտնում է. ««Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
2026 թվականի մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառման ընթացքում կհայտարարվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։ Կհրապարակվի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը, ինչպես նաև կներկայացվի Դաշինքի պաշտոնական կարգախոսը։
Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն Դաշինքի անդամները, համակիրները և հրավիրյալ հյուրերը։
Լրատվամիջոցների տեղում լուսաբանում նախատեսված չէ։ Միջոցառման ուղիղ հեռարձակումը կապահովվի «Հայաստան» դաշինքի պաշտոնական հարթակներով»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։