Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև ԵՄ-ի համար. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

‹‹Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին: Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար››,-ասել է Մերցը:

Նա նաև ընդգծել է, որ Գերմանիան մեծ սիրով ընդունել է այն հանգամանքը, որ Հայաստանը ցանկանում է շատ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ:

‹‹Մենք գիտենք նաև այն, որ Եվրամիության անդամ դառնալու համար շատ նախադրյալներ, չափանիշներ պետք է բավարարվեն: Արդյոք դա լինելու է ասոցացման պայմանագրով, թե՝ ոչ, արդեն պետք է որոշի տվյալ երկիրը: Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և մեր համատեղ ընդունած հռչակագրի մեջ էլ դա ասվել է գրավոր: Դա ճիշտ ուղղությամբ ընթացող ճանապարհն է և պատմական շանս է Հայաստանի համար››,-նշել է Գերմանիայի կանցլերը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։