ՏԵՍԱՆՅՈւԹ․ «ՀայաՔվե»–ն հաղորդում է ներկայացել դատախազություն՝ Հոհաննավանքում Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացել Գլխավոր դատախազություն՝ Հոհաննավանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանը, չարաշահելով իր լիազորությունները, միջամտել է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը։ Դա դրսևորվել է ինչպես պարբերաբար հնչող կոչերով՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» մասին, այնպես էլ դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանքի վանական համալիր և ներկա գտնվել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին։ Բացի այդ, եկեղեցու կողմից չարտոնված պատարագի ժամանակ բռնություն է կիրառել եկեղեցու հավատավոր հետևորդների և եկեղեցու ծառայողների նկատմամբ, որոնց մուտքը եկեղեցի արգելվել է։ Փաշինյանը իրավապահ համակարգի ռեսուրսներն օգտագործել է, որպեսզի քահանաներին, որոնք Հովհանանվանքում օրինական ծառայություն պիտի իրականացնեին, փաստացի առևանգեն, արգելեն նրանց մուտքը եկեղեցի»,–լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորման նախագահ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, տեղի ունեցած գործողությունները համակցության մեջ հավասարազոր են Հովհաննավանքը բռնազավթելուն և պղծելուն։

Ավետիք Չալաբյանը հիշեցրեց, որ նախօրեին Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել այդ մասին. «Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քհն․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը»։

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն այդ հայտարարությամբ փաստացի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Տեղի ունեցածն առերևույթ համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին։ Այսօր մենք ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում, որտեղ ամեն ինչ մանրամասն նկարագրված է, փաստերը ներկայացված են։ Մենք ունենք բացահայտ տուժող կողմ, որն աղաղակում է այն մասին, որ ինքը տուժել է։ Ավելին ասեմ՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն ունի պետության կողմից երաշխավորված բացառիկ իրավունքներ։ Պետությունը եկեղեցու իրավունքները պաշտպանելու փոխարեն, ամենագռեհիկ կերպով պետական բարձրագույն պաշտոնատար անձի ձեռքերով խախտում է այդ իրավունքները»,–հավելեց Ավետիք Չալաբյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։