Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանում․ ԵԽ ՄԻ հանձնակատարը կայցելի Ադրբեջան

Հայ ռազմագերիների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման այսօր քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում: Հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Նախքան նիստը պատգամավորը կարճատև զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ՝ կիսելով անհանգստությունը Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի և ընթացող կեղծ դատավարություների մասին:«Հանձնակատարը հավաստեց, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան և այդ կապակցությամբ դիմել է Ադրբեջանի իշխանություններին:Նիստին գործընկերներս հետ կրկին հասցեագրեցինք հարցը»,- գրել է Գրիգորյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։