«Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ». Գարեգին Երկրորդ

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին:
Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։
Նորին Սրբությունը հորդորեց հետևել Եկեղեցու փառքը կերտած մեր սուրբ հայրերի օրինակին, ովքեր ի սեր Աստծո, Եկեղեցու և հայրենիքի, քաջությամբ, ամուր հավատքով ու նախանձախնդրությամբ, նախասարկավագի լուսավոր օրինակով իրենց կյանքը ընծայել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, Եկեղեցու պայծառությանն ու Հայրենիքի շինությանը։
Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, բըւծ;խօօըկ;լ՞պլւկև;կւհգլյկլղ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։
Ամենայն Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։