Մերձմոսկվայում դատարանը ձերբակալել է գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը:
«Դատարանը Ամիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ Կիվայի սպանության գործի շրջանակներում», — պատմել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ միաժամանակ Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է կաշառք տալու գործով։