ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ և եզդի ժողովրդի որդիները ուս-ուսի տված՝ մի խրավատում կռվել են հայրենի հողի համար»․ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է եզդի ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող տոնին

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է։
Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց ամենամեծ սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։
Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս-ուսի տված կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։