Կամչատկայում երկրաշարժի ժամանակ 14-ամյա աղջիկը ծննդաբերել է։ Այս մասին հայտնել է SHOT-ը՝ հավելելով, որ բժիշկները գործել են առանց խուճապի:
Ծննդաբերությունը հաջող է ընթացել․ տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2950 կգ քաշով առողջ աղջիկ։ Երեխային անվանել են Էվելինա։ Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բուժանձնակազմին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ծննդաբերությունն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր Կամչատկայում 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։