Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Թրիփփ»-ի ծրագրին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ այս ֆորմատով ծրագրում հայկական շահ չի երևում. «Հայաստանը նույնիսկ այստեղ կողմ չէ, դարձել է կիսակողմ։ Ընդհանրապես, տրանզիտային ուղիներն ունեն երկու գործոն, մեկը՝ աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով կոնտրոլի տակ է պահում, իսկ երկրորդը տնտեսական է։ Հիմա ԱՄՆ-ին այդ ազդեցություն տալը նշանակում է, որ աշխարհաքաղաքական գործոնը զրոյացվել է»։




