Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների կայունության երաշխիքը դրանց փոխշահավետ բնույթն է. Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների պահպանման հարցին՝ նշելով, որ նման դեպքերում երաշխիք կարող է լինել ոչ թե երրորդ կողմի մասնակցությունը, այլ ձեռք բերված պայմանավորվածությունների փոխշահավետությունը։

«Սովորաբար երաշխիք է համարվել երրորդ երկրի ստորագրությունը կամ բանավոր խոստումը, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք միշտ չեն գործում։ Այս դեպքում հիմնական երաշխիքը հենց փոխշահավետությունն է․ երբ երկու կողմերն էլ շահագրգռված են պայմանավորվածությունների իրագործմամբ, դրանք դառնում են կայուն ու երկարաժամկետ»,– ասել է Միրզոյանը։

Նախարարը հավելել է, որ չի ցանկանում առանձնացնել, թե ինչ է շահել Հայաստանը, քանի որ խաղաղ գործընթացի նպատակը փոխադարձ շահերի վրա հիմնված զարգացումն է։ «Եթե երկու երկրներն էլ համարում են, որ պայմանավորվածությունները ձեռնտու են իրենց, նրանք շահագրգռված են լինելու պահպանել և զարգացնել դրանք»,– ընդգծել է նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։