Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հիշել էր, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է ու Սուրբ Գրքից մեջբերում էր արել։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, ի պատասխան նրանց, ովքեր կարծում են, որ Քրիստոսի գոհաբանական աղոթքի մեջ հիշված մանուկներն իրենք են, Սուրբ Հովհաննես Մանդակունուց մեջբերում է արել։
«Մի՛ քննիր առաջնորդի վարքը և մի՛ բամբասիր քո քահանաներին ու վարդապետներին։ Հրաման չստացա՛ր քննելու որևէ մեկի մեղքերը, ուր մնաց թե քահանայինը. Աստված է քննողն ու դատողը, դու ինչո՞ւ ես քննում, դատում և հայհոյում։ Քանզի եթե հրաման չստացար դատելու, քննելու և բամբասելու ընկերոջդ, ապա ուրեմն որքա՜ն առավել` քահանաներին ու վարդապետներին։ Քննիր և դատիր քո՛ վարքը, ո՛չ թե առաջնորդների։ Իսկ եթե նա ուղիղ չէ հավատի մեջ և սխալ բաներ է ուսուցանում, փախի՛ր նրանից.․․ Հավատը քննելը քոնն է, իսկ վարքը դատելը` Աստծունը։ Բայց եթե քահանան առողջ հավատ ունի, հնազա՛նդ եղիր նրան, իսկ վարքի համար մի՛ բամբասիր»,- մեջբերել է Հայր Ռուբենը։