«Հատվել են Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի գրեթե բոլոր ծառերը»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «5-րդ մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջը մինչև Երևանի քաղաքապետարանի բարեկարգումը և դրանից հետո։
Ապրիլի 7-ին հատվել են լանջի գրեթե բոլոր ծառերը։
Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի՝ «հատվել են ընդամենը 12 չոր և 11 փԴած ծառ»։ Միայն իմ տեսանյութում երևում է 60 հատ հատված առողջ ծառի բուն։
Բա ծառասպանդը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Էսա՛ ծառասպանդը»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։