ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահ է՝ հաստատ մինչև ընտրությունները Հայաստանն ու Ադբեջանը դելիմիտացիայի վերաբերյալ պայմանագիր չեն կնքի։
«Դա երկար աշխատանք է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ռուբինյանի խոսքով՝ սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց, եթե օրինակ, տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որ սահմանազատման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի։
«Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով է լինում, բայց հիմա այդ հարցով որևէ նորություն չկա, նոր զարգացումներ չկան»,- ընդգծեց ՔՊ-ականը։




