«Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «The Economist-ը հոդված է տպել հայ-ադրբեջանական «կարգավորման» մասին։ Հոդվածի իմաստն է. Ռուսաստանը դուրս է մղվում Հվ. Կովկասից։ Այստեղ ձևավորվել է տարածաշրջանային գերտերություն՝ Ադրբեջանը, որն էլ ամեն ինչ վերահսկում է։ Հայաստանը վերջապես կհամաձայնի 32 կմ-ց միջանցքին։ Այլ տարբերակ չկա։ Ահա այսպիսի բաներ։ Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32։ Նիկոլական իշխանությունները հազիվ բողոքում են ռուսական լրատվամիջոցներից։ Բա սա՞։ Դե փակեք էջը, դեսպանին կանչեք, բողոքեք։ Սա էլ Արևմուտքը, ԱՄՆ դեսպան Թուրքիայումը, այս ամսագիրը։ Ասում են կարևորը Ռ-նին տշենք։ Բայց քանի որ ռեգիոնում տեր է պետք (Հայաստանն ու Վրաստանը թույլ լինելով միշտ էլ վազելում են Ռ-ն), այդ տերն էլ կա՝ Ադրբեջանը։ Համ էլ ասում են, Իրանից կազատվենք, կվերահսկենք կապը Իրանի հետ։ Թուրքիան էլ թող հիշի, որ միշտ պետք է բարեկամություն անի Ադրբեջանի հետ»:

Աղբյուրը` Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանի բոլոր գրառումները (385)

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։