Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից տեղեկացնում են, որ Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2,542 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 700-ը հայկական են։